ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Քննարկվեցին Պատշաճ բաշխման գործունեության ներդրման հարցերը

Քննարկվեցին Պատշաճ բաշխման գործունեության ներդրման հարցերը
02.12.2015 | 23:07

ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ քննարկվեցին Հայաստանում Պատշաճ բաշխման գործունեության ներդրման հարցերը:

«Պատշաճ բաշխման գործունեությունը» որակի ապահովման համակարգի բաղադրիչ է, որը բաշխման գործընթացում իրականացվող գործողությունների հսկողության միջոցով երաշխավորում է արտադրանքի հաստատուն որակը, ինչպես նաև հանդիսանում է բաշխման շղթա, կեղծ, չգրանցված և այլ անօրինական արտադրանքի ներթափանցումը կանխելու միջոց:
Նշենք, որ Պատշաճ բաշխման գործունեության պահանջներն ընդգրկված են «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրում:
Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը և դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:
Խորհրդաժողովը բացեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական համակարգերի և հանրային առողջապահության ստորաբաժանման փորձագետ Ալեքսանդր Պոլիշչուկը, այնուհետև Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը մասնակիցներին ներկայացրեց դեղերի և դեղանյութերի մեծածախ իրացման կարգավորման իրավիճակը հանրապետությունում, սպասվելիք բարեփոխումները: Փորձագիտական կենտրոնի ՊԱԳ/ՊԲԳ բաժինը նոյեմբերին իրականացրել էր դեղերի և դեղանյութերի մեծածախ իրացում իրականացնող կազմակերպությունների պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության դիտարկումներ, որոնց հիման վրա խորհրդաժողովի մասնակիցների քննարկմանը ներկայացվեցին Հայաստանում դեղ մատակարարող կազմակերպություններում պատշաճ բաշխման գործունեության պահանջներին համապատասխանության գնահատման արդյունքներն ու ներդրման հետագա քայլերը:

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ